Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 4-05-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 1-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031