Բաժիններ՝

Բնակարանային գողությունը բացահայտվեց․ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 6-ին, ժամը 19.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17-ի սահմաններում ինչ-որ մեկը մտել է Երևանի Բուռնազյան փողոցի տներից մեկը և հափշտակել բջջային հեռախոս ու 120.000 դրամ գումար։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և Էրեբունու բաժնի քննիչների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բնակարանային գողությունն արել է նույն փողոցի 27-ամյա մի բնակիչ։

27-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալվեց և բերվեց ոստիկանություն։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողացած բջջային հեռախոսի մոդելի մաս։

Ձերբակալվելուց երկու օր անց ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացրեց գողացված հեռախոսը, որը, պարզվում է, հեռախոսների վաճառակետում փորձել էր վաճառել:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս