Բաժիններ՝

Երևանում շահագործման է հանձնվել հիմնանորոգված «Նոր Արաբկիր» այգին

Երևանում շահագործման է հանձնվել հիմնանորոգված «Նոր Արաբկիր» այգին: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Երևանի կանաչապատման ոլորտում մեծ փոփոխություններ ենք նախաձեռնել: Այս պահին մի շարք այգիների վերականգնումներ ընթացքի մեջ են, որոշների աշխատանքներն էլ՝ պլանավորված են:

Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկ այգի՝ «Նոր Արաբկիր» կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին, որն իր հիմնումից ի վեր հիմնանորոգվել է առաջին անգամ և վերագործարկեցինք շատրվանային համալիրը. վստահ եմ` լավագույն այգիներից մեկն է Երևանում»,- գրել է Հրաչյա Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031