Հայաստանում մինչ օրս հանրաքվեի միջոցով հարց չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 78 . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ իր 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արել է մեծ թվով հայտարարություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: Դրանցից մեկը վերաբերում է նաեւ հանրաքվեի ինստիտուտին: «Ժողովուրդ» օրաթերթը մեջբերում է նրա ելույթներից մեկը. «Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, եւ բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով:

Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, եւ ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով: Սա է հիմնական փոփոխությունը, որ պիտի դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը»: Սակայն նրա ելույթից մինչեւ օրս չի եղել դեպք, երբ Հայաստանի Հանրապետությունում որեւէ որոշում կայացվի հանրաքվեի միջոցով:

Հիշեցնենք, որ անգամ համայնքների խոշորացման ծրագիրը ընդունվեց եւ իրականացվեց առանց տեղական հանրաքվեի, եւ սա այն դեպքում, երբ դա հստակ ամրագրված էր օրենքով: Ստացվում է՝ հատկապես իր պաշտոնավարման սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը մշտապես կատարել է ականջահաճո հայտարարություններ, սակայն դրանցից շատ քչերն են իրականություն դարձել. հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031