Բաժիններ՝

Տապը Վրաստանում կպահպանվի մինչեւ աշնան սկիզբը

Շոգ եղանակը Վրաստանի տարածքում կպահպանվի մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այդ մասին ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը հարթավայրում կկազմի պլյուս 31-ից մինչեւ պլյուս 36 աստիճան:

Բարձր ջերմաստիճանի ֆոնին Արեւմտյան Վրաստանի առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրեւ, իսկ երկրի արեւելյան մասում լինելու է առանց տեղումների եղանակ:

Ուժեղ քամին կպահպանվի օգոստոսի 26-27-ին՝ Կոլխիդայի ցածրադիր վայրում, Զեմո Իմերեթիի տարածքում, Սեւ ծովի առափնյա շրջաններում, ինչպես նաեւ Գորի-Սուրամի հատվածում եւ երկրի առանձին լեռնային շրջաններում:

Քամու ուժը կթուլանա օգոստոսի 28-ից:

Թբիլիսիում օդերեւութաբանները նույնպես կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կկազմի պլյուս 34-ից մինչեւ պլյուս 36 աստիճան, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031