
Ռուսաստանում կորոնավիուսով վարակման 46 452 դեպք են հայտնաբերել մեկ օրում\

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 46 452-ով՝ նախորդ օրվա 43 919-ի դիմաց: Օգոստոսի 26-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Այսպիսով, վարակվածների թիվը դարձել է առավելագույնը մարտի 12-ից ի վեր, երբ շտաբը հայտնել էր 48 154 վարակվածների մասին: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 311 973 դեպք:
Վերջին օրն արձանագվել է 81 մահ. դա առավելագույնն է հունիսի 4-ից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից մահացել է 383 910 մարդ: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել է 33 709՝ նախորդ օրվա 30 775-ի դիմաց՝ մինչեւ 18 435 096, հաղորդել է ՏԱՍՍ-ը: