Բաժիններ՝

Հյուսիսային Մակեդոնիան սեպտեմբերի 1-ից կհայտարարի ճգնաժամային իրավիճակ էներգետիկայի ոլորտում

Հյուսիսային Մակեդոնիան սեպտեմբերի 1-ից երկրի կառավարության որոշմամբ հայտարարում է էներգետիկ ճգնաժամի իրադրություն: Այդ մասին հաղորդում է PTPC հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ջերմապահովման հետ կապված ճգնաժամը վերաբերում է երկրի մայրաքաղաք Սկոպիեին, մինչդեռ էներգասպասարկման հետ կապված ճգնաժամը վերաբերում էր երկրի ողջ տարածքին:

«Ջերմապահովման վերաբերյալ որոշումը կապված է ջերմային էներգիայի անբավարարության, վառելիքի այլընտրանքային տեսակների օգտագործման հնարավորությունների եւ ջերմային էներգիայի շուկայի իրադրության հետ: Էներգամատակարարման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ նկատի ունենալով էլեկտրականության անբավարարությունը եւ էլեկտրաէներգետիկական շուկայի իրադրությունը»,-հեռուստաալիքը մեջբերում է Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության հաղորդագրությունը:

«Ճգնաժամային իրադրության ռեժիմը ջերմային եւ էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում կտեւի դրա սահմանումից հետո 30 օր»,-նշվում է Մակեդոնիայի կառավարության հաղորդագրության մեջ, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031