
Փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Օգոստոսի 25-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 44-ամյա Ռուբիկ Ա.-ին, որը մահացել էր:
Ձեռնարկվում էին միջոցառումներ՝ դեպքի վայրից փախուստի դիմած 22-ամյա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Արարատ քաղաքի բնակիչ, 22-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաքննությունը շարունակվում է: