
Կենտրոնում և Նոր Նորքում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը.
Օգոստոսի 23-25-ը (2022թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օգոստոսի 23-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում երեք օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 23-ին, 24-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ օգոստոսի 25-ին։