
Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 25-ի հրամանագրով ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Հրամանգրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-80-Ո-263 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վարչական դատարանի դատավոր Սամվել ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»: