Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է ԱԱ-2023 որակավորման փուլի խաղերին
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը օգոստոսի 26-30-ը, այնուհետև սեպտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Արմինե Հարությունյան-«Փյունիկ»
Յանա Հարությունյան-«Ուրարտու»
Պաշտպաններ
Սավաննա Թեյլոր-«Նեա Սալամիս» (Կիպրոս)
Կլաուդիա Չոլակյան-«Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)
Մարիա Սախինովա-«Փյունիկ»
Անի Ղուկասյան-«Փյունիկ»
Անյուտա Գալստյան-«Փյունիկ»
Արմինե Խաչատրյան-«Նորավանք»
Լիանա Ղազարյան-«Հայասա»
Կիսապաշտպաններ
Մարալ Արթին-Ռայո Վալեկանո (Իսպանիա)
Օլգա Օսիպյան-«Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)
Մարինե Կարապետյան-«Փյունիկ»
Վերոնիկա Ասատրյան-«Փյունիկ»
Կարինե Եղյան-«Հայասա»
Աննա Դալլաքյան-«Հայասա»
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա-«Փյունիկ»
Նայիրի Տէր-Մկրտչեան-«Փյունիկ»
Լուսինե Կոստանյան-«Ուրարտու»
Նենսի Ավեսյան
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ ՖԻՖԱ-ի կանանց 2023թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 1-ին կմրցի Կոսովոյի հավաքականի հետ։
Հաջորդ հանդիպումը կանանց ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ նույն մրցաշարի շրջանակում մրցելով Բելգիայի ընտրանու հետ։