Բաժիններ՝

Երևանում Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, վերջինս էլ Mitsubishi-ին. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes CLՏ 500 մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Mercedes-ն էլ բախվել է կայանված Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենային։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031