Արսեն Զաքարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»
Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զաքարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: «Ազնվականնները» պատրաստ են վճարելու Մոսկվայի «Դինամո»-ի ֆուտբոլիստի Արսեն Զաքարյանի հրաժարագինը, որը կազմում է 15 միլիոն եվրո:
Արսեն Զաքարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նա ռուսաստանյան ակումբի կազմում մասնակցել է 52 խաղի, դարձել է 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2021 թվականին Զաքարյանը նորամուտն է տոնել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում և մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում:
Լոնդոնի «Չելսին» Անգլիայի ընթացիկ առաջնությունում 3 տուրից հետո ունի 4 միավոր, իսկ այս մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: