Բացվել է ՔՊ նախընտրական ներքին «չաթը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ֆեյսբուքում բացվել է ՔՊ նախընտրական առցանց հարթակը, ներքին «չաթը», որտեղ ՔՊ վարչության անդամների թեկնածուներն առաջիկա օրերին հանդես են գալու իրենց ծրագրերով, որպեսզի սեպտեմբերի 18-ին՝ ՔՊ համագումարում, կուսակցական ընտրիչներն ընտրեն «արժանավորներին»։ Երեկվա դրությամբ, սակայն, որեւէ թեկնածու դեռ քարոզարշավի դուրս չէր եկել, քարոզչական նյութեր չէին տեղադրել, անգամ ոչ բոլոր ընտրիչներն են միացել «չաթին»։

Ի դեպ, չնայած խոսակցություններ կային, որ ընտրիչների թիվն այս անգամ պակասեցվելու է, սակայն ՔՊ վարչությունում որոշում են ընդունել, որ վարչության ընտրությանը մասնակցելու են գործադիր եւ օրենսդիր մարմինների բոլոր կուսակցականները, նախկին ընտրիչները՝ շուրջ 300 հոգի, բոլոր համայնքների ավագանու կուսակցական անդամները, մարզպետները։ ՔՊ-ականների հաշվարկով՝ մոտ 1000 մարդ է ընտրելու 16 հոգանոց վարչությունը, թեպետ առաջադրվել է 48 հոգի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031