Նիկոլ Փաշինյանը 2020թ. օգոստոսի 23-ին վստահ էր՝ մենք ունենք մարտունակ բանակ, որն ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը կառավարման խայտառակ «բարդակի» կամ այլ, ավելի հիմնավոր ու ծանրակշիռ պատճառներով (հուսանք՝ դրա պատասխանը երբևէ քննությունը կտա) տանուլ տալուց, Արցախի 75.5 տոկոսը թշնամուն հանձնելուց հետո հիմա էլ Հայաստանի տարածքները թշնամուն հանձնող Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է այդ պարտության մեղքը նախկին իշխանությունների «գրպանը գցելու» համար:

Սեպտեմբերյան աղետից ընդամենը 2 ամիս առաջ Տավուշյան հուլիսյան արկածախնդրությունից հետո մեր բանակով պարծեցող Նիկոլ Փաշինյանը աղետալի պատերազմից հետո բանակը դարձրեց թիրախ, քավության նոխազ՝ գեներալները սխալ հրահանգներ էին տալիս, զինվորներն էլ փախչում էին, ու առհասարակ բոլորը դավաճան են, իրենից բացի:

Նույն կարծիքին էր նաև 2020թ. օգոստոսին:

«Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով: Այդ հաղթանակներից ամենակարևորն Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձևավորման հիմք ու խթան հանդիսացավ: 2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որն ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, և Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը»,- 2020թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ տարածված նրա շնորհավորական ուղերձից բանակի վերաբերյալ հատվածն է:

Ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների:

Տեսանյութեր

Լրահոս