Նման որոշումը ջարդում է մեր բանակի ողնաշարը, հիմք դնում զինված ուժերում կաշառակերության ծաղկմանը

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վճարիր 60 հազար դոլար եւ խուսափիր երկամյա զինծառայությունից։ Այս գովազդը տարածում է նիկոլ փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Սա անբարոյականություն է։ Իհարկե։ Բայց ոչ միայն։ Սա եւս մեկ ծանր հարված է մեր պետությանը։
Հետպատերազմյա երկրում հաստատ նման բան չեն անում։

Հիմնավորումը, թե սա անում ենք պրոֆեսիոնալ բանակի կայացման համար, մեղմ ասած, թույլիկ է, այլ կերպ ասած, չի դիմանում որեւէ քննադատության։

Չերկարացնեմ, չի կարելի նման որոշում կայացնել։ Այն ջարդում է մեր երկրի ու բանակի ողնաշարը, հիմք դնում զինված ուժերում կաշառակերության ծաղկմանը։

Ձեռքներդ հեռու մեր բանակից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031