Բաժիններ՝

Ավազակային հարձակման անհաջող փորձ. 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, օգոստոսի 24-ին, ժամը 05.20-ին, Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և բաժին են ներկայացրել 26-ամյա մի երիտասարդի:

Պարզվել է, որ նա դիմակավորված մտել է վարկային կազմակերպություններից մեկի Բագրատունյաց փողոցի մասնաշենք և «Ֆ-1» տեսակի նռնակի սպառնալիքով փորձել գումար հափշտակել, սակայն կազմակերպության աշխատակիցների կողմից ազդանշանային համակարգը միացնելու պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031