Բաժիններ՝

Շախմատի ԵԱ-ի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրում հաղթեցին Գևորգյանը, Սարգսյանը և Մկրտչյանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Պրահայում ընթացող Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան: Մարիամ Մկրտչյանը պարտվեց:

Այժմ էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական միավոր և առաջատարից ետ են մնում կես միավորով:

Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաև Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը:

Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կեզրափակվի 31-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031