Հայտնի է Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի շրջանակը
Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի ունենալիք կառավարության նիստում քննարկվելիք հարցերի շրջանակը:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվեն Էրդողանի` ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ ունեցած քննարկումները, որոնք վերաբերում են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողություններին:
Նիստի օրակարգում ընգրկված են նաև Ուկրինական հացահատիկի փոխադրմանը, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորմանը, Իրաքի և Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ իրականացվող գործողություններին, ինչպես նաև երկրի տնտեսական կյանքին առնչվող հարցեր:
Նիստի ավարտից հետո Էրդողանը հանդես կգա հանրությանն ուղղված ելույթով: