Բաժիններ՝

Օգոստոսի 15-21-ը Հայաստանում գրանցվել է կորնավիրուսային հիվանդության 1913 նոր դեպք. մահացել է 5 մարդ

Հանրապետությունում օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 6523 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1913 նոր դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 5 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1663: Ներկայում բուժում է ստանում 2417 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 178 հազար 333 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 432 հազար 274 դեպք: Առողջացածների թիվը կազմում է 419 հազար 528, մահացել է 8 հազար 648 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031