«Հերոսական կեցվածքով ողորմելիները». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ
ԱԺԲ կոչվող խմբավորումը ձեռնարկել է հերթական «հերոսական» նախաձեռնությունը, կազմակերպելով հավաքներ Նյու Յորքում, Փարիզում՝ աղաչելով ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկել Արցախ, փոխարինելու ռուսականին։

Այս սփյուռքահայերը ապահով, փափուկ վայելում են կյանքը։ Իսկ ԱԺԲ ղեկավար «հերոսները», որոնք կազմակերպել են սույն հավաքները, ժամանակին լինելով Հայաստանի քաղաքացիներ, փոխել են քաղաքացիությունը, թռցրել իրենց որդիներին հայկական բանակից, Արցախը պաշտպանելուց։

Հետաքրքիր է, հավաքի մասնակիցները պատրա՞ստ են իրենց սիրասուն զավակներին ուղարկել խաղաղապահ զորքերում ծառայելու, թե՞ նրանց կարծիքով ԱՄՆ, Ֆրանսիայի և այլ երկրների երիտասարդները պարտավոր են արյուն թափել և զոհվել հանուն իրենց պատմական հայրենիքի, ուր նրանք այլևս երբեք չեն վերադառնալու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031