«Մեկդ հաշվե՞լ եք, Նիկոլի Հայաստանում 4 տարվա ինչքան մարդ է մեռել». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ հաշվե՞լ եք, Նիկոլի Հայաստանում 4 տարվա ինչքան մարդ է մեռել: Հաշվել ե՞ք, թե ինչքան մարդ է մեռնում ամեն օր: Հաշվել ե՞ք, թե ինչքան տուն է քանդվել, այրվել, հողին հավասարվել: Հաշվել ե՞ք, թե որքան մարդ է արտագաղթել հայկական երկու պետություններից:

Հաշվե՞լ եք, թե «խաղաղ» պայմաններում որքան զինծառայող է զոհվել, սպանվել, ինքնասպան եղել:

Հաշվե՞լ եք, թե իրականում որքան նոր հարստացածներ ի հայտ եկան: Իսկ արդյո՞ք պակասեցին նախկինում հարստացածները:

Քանի դեռ արհավիրքի իրական չափերը չեք գիտակցել՝ չի ստացվելու: Հաշվեք… Անդադար հաշվեք, քանզի ցավոք հաշվելու շատ բան կա ու դեռ լինելու է…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031