Բաժիններ՝

Երկարացվել է Դոդոնի տնային կալանքը

Հետաքննության մեջ գտնվող՝ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տնային կալանքը երկարացվել է եւս 30 օրով՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը: Այդ մասին վկայում է դատարանի որոշումը:

Ավելի վաղ դատախազները Քիշնեւի շրջանային դատարան քննության միջնորդություն են ներկայացրել եւս 30 օրով քաղաքական գործչի խափանման միջոցը երկարացնելու մասին, թեեւ Դոդոնն ինքը այն համարել է չհիմնավորված:

«Դատական ատյանը հավանություն է տվել դատախազության պահանջին: Տնային կալանքը Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի համար երկարացվում է 30 օրով՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը»,-ասվում է դատարանի հրապարակած որոշման մեջ:

Երկրի նախկին ղեկավարին մայիսի վերջին ենթարկել էին տնային կալանքի: Նրան մեղադրում են պասիվ կոռուպցիայի, անօրինական հարստացման, պետական դավաճանության եւ հանցավոր խմբավորման կողմից քաղաքական կուսակցության ֆինանսավորման մեջ:

Այդ բոլոր մեղադրանքները կապված են այսպես կոչված «սեւ փաթեթի մասին» գործի հետ, որը նրան Դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկը հանձնել է 2019 թվականին: Դոդոնը լիովին հերքում է իր մեղքը եւ կարծում, որ գործերն իր դեմ սարքվել են քաղաքական դրդապատճառներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս