Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին Ծագող արևի շքանշան է հանձնել Բիլ Գեյթսին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին օգոստոսի 18-ին Տոկիոյում կայացած հանդիպմանն առաջին աստիճանի Ծագող արեւի շքանշան է հանձնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ Գեյթսը, մասնավորապես, պետական պարգեւի է արժանացել զարգացող երկրների առողջապահության համակարգերի ամրապանդման գործում ցուցաբերած օգնության համար:
«Մենք հուսով ենք, որ դուք ապագայում էլ ձեր ավանդը կներդնեք գլոբալ առողջապահության զարգացման բնագավառում»,- ասել է Հայասին պարգեւատրման արարողության ընթացքում: Ի պատասխան Գեյթսն ընդգծել է, որ «պատիվ է համարում այս շքանշանն ստանալը»:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը Գեյթսին շքանշան շնորհելու մասին հայտարարել է 2020 թվականի ապրիլին, սակայն այն ժամանակ ամերիկացի ձեռնարկիչը չի կարողացել ստանալ այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ծագող արեւի շքանշանը հիմնվել է 1875 թվականին, այն ունի ութ աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: