Շվեդիան հրավիրել է Թուրքիային և Ֆինլանդիային՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Շվեդիայի կառավարությունը Թուրքիային և Ֆինլանդիային հրավիրել է բարձր մակարդակի հանդիպման:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Aftonbladet-ին:

Տեղեկության համաձայն՝ հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 26-ին և կազմակերպվում է համատեղ մեխանիզմ ստեղծելու համար, որը վերահսկելու է երեք երկրների միջև Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացնելուց հետո կնքված համաձայնագրի կատարումը:

«Սա առաջին հանդիպումն է համաձայնագրի շրջանակում, որը, հուսով ենք, կիրականացվի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ տեղեկատվական բաժնի պետի տեղակալ Բելիզ Սելասին Ռենդեն։

Թուրքական պատվիրակության կազմի վերաբերյալ այդ երկրի ԱԳՆ-ից դեռևս տեղեկություն չեն հայտնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031