Ջորջո Արմանին հարկադրված տարհանվել է շքեղ ամառանոցից բնական հրդեհի պատճառով
Դիզայներ Ջորջո Արմանին եւ եւս երեք տասնյակ մարդ հարկադրված են եղել լույս օգոստոսի 18-ի գիշերը բնական երկու հրդեհների պատճառով Իտալիայի Պանտելլերիա կղզու տներից տարհանվել նավահանգստում գտնվող նավերից մեկի վրա: Այդ մասին հաղորդում է AP գործակալությունը:
Օգոստոսի 18-ի առավոտյան կղզու ղեկավար Վինչենցո Կամպոն ասել է, որ երկու հրդեհն էլ գրեթե մարվել են եւ, ըստ նախնական տվյալների, ոչ մի տուն չի տուժել:
Նրա խոսքով՝ առավոտյան Պանտելլերիան վերադարձել է իր սովորական կյանքին: Մամուլի ծառայությունում Արմանին ասել է, որ կրակը չի հասել իրենց ամառանոցին:
Տարհանումից առաջ ինքն այնտեղ հանգստանում էր ընկերների հետ:
Հրդեհների նախնական պատճառը, որոնք սկսվել են մեկը մյուսից 400 մետր տարածության վրա, տեղի պաշտոնյաները համարել են հրկիզումները:
Կրակի մարմանը գործի են դրվել Canadair ինքնաթիռներ, ինչպես նաեւ հրշեջների ցամաքային բրիգադներ:
Պանտելլերիա կղզին գտնվում է Սիցիլիայի եւ Թունիսի միջեւ, դա ժողովրդականություն ունեցող հանգստի վայր է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: