ՊԵԿ-ը նախագծով առաջարկում է երեք նոր մաքսային գոտի ստեղծել՝ հայ ադրբեջանական սահմանին

ՀՀ Կառավարությունը որոշել է հայ ադրբեջանական սահմանին՝ Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի, Երասխի մաքսային կետ-բաժնի և Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածքներում սահմանել մաքսային հսկողության գոտի։ Այս մասին է ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծը։

Սահմանված անցման կետերը գործելու են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ՊԵԿ նախագահին հանձնարարել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սահմանված մաքսային կետ բաժինների անցումային կետերով բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի և մաքսային տարանցման հետ կապված մաքսային գործառնությունները կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Նախագծի վերջնաժամկետը հանրային քննարկման համար մինչև սեպտեմբերի 2-ն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031