Բաժիններ՝

Ճապոնիան Մոլդովային 7,4 միլիոն դոլար կտրամադրի ուկրաինացի փախստականների օգնության համար

Ճապոնիայի կառավարությունն անհատույց հիման վրա Մոլդովայի իշխանություններին 1 միլիարդ իեն (շուրջ 7,4 միլիոն դոլար) կտրամադրի երկիր ուկրաինացի փախստականների զանգվածային ժամանման կապակցությամբ, որոնք օգնության կարիք ունեն: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որն օգոստոսի 18-ին հրապարակվել է Ճապոնիայի արտգործնախարարության կայքում:

Նշվում է, որ տրամադրված միջոցները կուղղորդվեն Քիշնեւի հինգ բժշկական հիմնարկությունների հանդերձմանը, որոնք լրացուցիչ ծանրաբեռնված են փախստականների բազմաթիվ դիմումների պատճառով: Մասնավորապես, Մոլդովայի հիվանդանոցները կստանան նոր սարքավորանքներ ախտորոշման եւ վիրահատական գործողությունների համար, ինչպես նաեւ թոքերի արեհստական օդափոխության ապարատներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս