Բաժիններ՝

«Սուրմալու»-ում պայթած շենքի ներս հնարավոր չէ մուտք գործել, փրկարարների համար վտանգավոր է. ԱԻ փոխնախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնում նոր պայթյունի վտանգ չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։

Հարցին, թե հրավտանգ նյութեր դեռ ներսում կա՞ն, Համբարյանը պատասխանեց, որ ներկայումս տեսադիտարկմամբ փորձում են պարզել, թե ներսում ինչ նյութ կա:

«Շենքի ներս հնարավոր չի մուտք գործել, որովհետև փրկարարների համար վտանգավոր է: Շարունակելու ենք տեսադիտարկման միջոցով հասկանալ մնացե՞լ է հրավտանգ նյութ, թե՞ ոչ»,- ասաց Համբարյանը:

Նա նշեց, որ գնալով հույսը մարում է, թե կկարողանան ողջ մնացած քաղաքացիների հայտնաբերել փլատակներում:

«Բացի շենքի հովացումից և տեսադիտարկումից որևէ գործողություն չի արվում: Մյուս գերատեսչությունների հետ պետք է մտածենք պլան՝ հասկանալու, թե ինչ անել շենքի կանգուն հատվածի հետ: Բայց մինչ այդ արտակարգ իրավիճակների նախարարությունը ամբողջ ճակատով աշխտում է որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ»,- նշեց Համբարյանը:

ԱԻ նախարարի տեղակալի խոսքով՝ նախնական տրամադրվածությունը այն է, որ մինչև բոլոր անհետ կորածներին չգտնեն, «Սուրմալու»-ում պայթած շենքը չի քանդվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս