«Ունենք գերխնդիր՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին»․ Արմեն Աշոտյան․ ՈՒՂԻՂ

? Ամերիկյան ուղեղային կենտրոններից մեկը հետազոտություն է հրապարակել առ այն, որ երբ ազգերն ու պետությունը հաղթում են պատերազմում, դա միայն տեխնիկայի կամ զինատեսակների խնդիր չէ:

? Հետազոտությունն ապացուցում է, որ ազգերը պարտվում են այն ժամանակ, երբ կորցնում են պատերազմելու կամքը, իրենց ոգին ու ցանկությունը՝ պայքարելու սեփական ապագայի համար:

? Մեր մեջ նպատակային, հետևողականորեն սպանում են ապագայի համար պայքարելու ոգին:

? Սգո օրը կենտրոնացնելու է ցավը, մինչդեռ այս իշխանությանը պետք է ցրել այդ ցավը:

? Հայ ժողովրդի այսօրվա բնակավայրերը վերածվում են սպանդանոցի. մեզ տանում են ոչնչացման:

? Հայ ժողովրդի քաղաքական ոչնչացումը համաշխարհային քարտեզից կանխելու, նոր զոհեր չունենալու, նոր կորուստներ չունենալու համար ունենք գերխնդիր՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Տեսանյութեր

Լրահոս