Բաժիններ՝

ՃՈ ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում. հայտնաբերվել է 3581 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3581 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։

15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 10-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Բացի այդ, 5 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031