Բաժիններ՝

Խուլիգանություն՝ Մյասնիկյան պողոտայում․ պարկուճներից մեկը դիպել է իր «Մերսեդեսի» դիմապակուն

Օգոստոսի 15-ին, ժամը 00.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ «Տոյոտա» մակնիշի մեքենայից երեք կրակոց են արձակել, և պարկուճներից մեկը դիպել է իր «Մերսեդեսի» դիմապակուն:

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 03.30-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մարաշի բաժանմունք են բերվել 33 և 27 տարեկան երկու երիտասարդ՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով:

Պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, կրակել էր գազային ատրճանակից:

Երիտասարդները տեղափոխվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031