
Ոստիկաններն Անուշավան գյուղում թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անուշավան գյուղի 38-ամյա մի բնակիչ իր տան բակում կանեփ է աճեցրել և պատրաստվում է քաղել ու տեղափոխել:
Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ և Շիրակի մարզային վարչությունների ու Արթիկի բաժնի քրեական հետախույզները նշված տան բակում հայտնաբերեցին կանեփի 58 ցողուն:
Տանտերը հայտնել է, որ բակում վայրաճ կանեփը չի ոչնչացրել, քաղել է, որ չորացնի և ծխելու միջոցով օգտագործի:
Նա նաև հացատնից ոստիկաններին է ներկայացրել երկաթե տարայով կանեփի չորացրած թփեր:
Քննչական բաժնում վարույթը շարունակվում է: