
1 զոհ, 4 վիրավոր. վթար` Երևան-Երասխ ճանապարհին

Օգոստոսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ:
«Տոյոտայի» և «Նիսանի» վարորդներն ու «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը՝ 64-ամյա Մարինե Գ.-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: