Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում ԱՄՆ-ից կղզի պատվիրակության այցից հետո
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) զորավարժություններ է անցկացնում Թայվանի տարածքային ջրերում եւ օդային տարածությունում: Այդ մասին օգոստոսի 15-ին հաղորդել են չինական ԶԼՄ-ները:
ՉԺԱԲ-ի Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատարությունում, մեկնաբանելով վարժանքները, նշել են, որ անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկեն «Թայվանի նեղուցի մերձակայքում ազգային ինքնիշխանությունը, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու» համար:
Նախօրյակին հաղորդվել էր, որ ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը Թայվան է ժամանել երկու շաբաթ էլ չանցած այն բանից, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ուղեւորվել է կղզի:
Փելոսիի այցն առաջացրել է Պեկինի կտրուկ բացասական արձագանքը, որը Թայվանը համարում է իր տարածքը:
Այդ ժամանակվանից Չինաստանի զինվորականները լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել կղզու մոտ, այնտեղ մի շարք վարժանքներ անցկացրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: