«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնալ Հայկ Կոստանյանը։
«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։ Զոհի ինքնությունը պարզված չէ։
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են Անահիտ Մխիթարյանը, Միսակ Մարգարյանը, Ջեմմա Նազարյանը, Գայանե Ավետիսյանը, մեկ անձի ինքնությունը պարզված չէր։
Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
Անհետ կորած քաղաքացիներն են․
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
12․ Վանիկ Ամիրխանյան
13․ Անահիտ Խալաթյան
14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
15․ Արամ Հարությունյան
16․ Դավիթ Մխիթարյան