Բաժիններ՝

Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական արտահագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մեծ Մասիսի գագաթ

Բուն Հայոց 4515 թվականի տարեմուտին (2022թ. օգոստոսի 11) Կարին Տոնոյանը բարձրացավ Հայոց սրբազան Մասիս լեռան գագաթը։

Կարին Տոնոյանի վերելքը ծովի մակարդակից 5165 մետր բարձրություն տեղի է ունեցել որդու՝ 44-օրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական արտահագուստով՝ որպես ուխտ նրա և հայրենիքի պաշտպանության, հայ ժողովրդի ազատության ու հայոց հողահավաքման համար սեփական կյանքը զոհաբերած բազմահազար քաջորդիների սրբազան գործի շարունակման։

Վերելքն Արարատի գագաթ խորհրդանշում է ինչպես հայոց ազգային նպատակի գոյությունը, այնպես էլ այդ նպատակը սեփական կյանքի նպատակ դարձնելու յուրաքանչյուր արժանապատիվ հայի հանձնառությունը, հանուն այդ նպատակի դժվարություն ու նեղություն կրելու պատրաստակամությունը։

 

5165 շարժում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031