Բաժիններ՝

Չինաստանն անհանգստանում է, որ ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Թայվանի հետ կապված իրադրության ֆոնին

Վաշինգտոնը կարող է Թայվանի նեղուցում լարվածությունը, որն ստեղծվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի այցի հետեւանքով, օգտագործել տարածաշրջանում ռազմական ներկայությունը մեծացնելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Դա ոչ միայն աղաղակող եւ չհիմնավորված սադրանք է, այլեւ քաղաքական ֆարս, որը դատապարտված է ձախողման: Թայվանի նեղուցի ընթացիկ իրադրությունն առաջվա պես անհանգիստ է: Մենք պահպանում ենք սթափությունը, քանի որ Միացյալ Նահանգները կարող են օգտվել այդ խնդրից եւ մեծացնել ռազմական ներկայությունը՝ փորձելով ստեղծել էլ ավելի լուրջ ճգնաժամ»,-ասել է Վան Լին:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «ԱՄՆ-ի դավաճանությունը եւ կանխամտածված սադրանքը թայվանյան հարցում կարող է միայն էլ ավելի խախտել նրա նկատմամբ վստահությունը Պեկինի եւ համաշխարհային հանրակցությա կողմից: Վան Ին հավելել է, որ այլ երկրների մի շարք քաղաքական գործիչներ հանդես են գալիս կղզու անկախության օգտին եւ կարող են հետեւել ԱՄՆ-ի օրինակին:

Այդ պետությունների իշխանությունները «ճիշտ չեն գնահատում իրադրությունը», որը կարող է հանգեցնել Չինաստանի հետ նրանց հարաբերությունների խարխլման, նախազգուշացրել է դիվանագետը, հաղորդել է դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս