Բաժիններ՝

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա 14 համերգ

Օգոստոսի 12-ին ժամը 19:30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը: Ելույթ կունենան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։

Համերգի ծրագրում՝ Ալեքսանդր Թանսման՝ Սոնատին ֆագոտի և դաշնամուրի համար, Պաուլ Հինդեմիթ՝ Սոնատ ֆագոտի և դաշնամուրի համար, Կլոդ Դեբյուսի՝ Դաշնամուրի պրելյուդներ առաջին գրքից, Հենրի Դյուտիյո՝ Սարաբանդա և կորտեժ ֆագոտի և դաշնամուրի համար, Անտոնիո Տոռիանի՝ Դիվերտիսմենտ Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով ֆագոտի և դաշնամուրի համար:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա 14 համերգ՝ ներկայացնելով հարուստ երկացանկ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։

Փառատոնի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031