 
                        «Հայ մարդը բռնում է գաղթականի ցուպը և արտագաղթում է». Լևոն Բաղդասարյան
 
                                    Ի սկզբանե էր Բանն և Բանն էր, որ արձանագրեց ամեն ինչ մարդու բարօրության համար։
Թե որ միջազգային պայմանագրի ուժով է, որ ԲերՁորի, Աղավնոյի, Սուսի բնակիչները պետք է լքեն իրենց օջախները, առավել ևս, երբ քառասունչորսօրյա պատերազմի օրերին Լաչինն անառիկ պահվեց Հայաստանի զինված ուժերի կողմից և հանձնվեց ռուսներին, իսկ այժմ հայ բնակիչների հարկադրաբար տեղահանությունը աղերս ունի ի սկզբանե Բանի և դասական ցեղասպանության օրինակ է, հանրահայտ փաստ է։
Արձանագրենք, որ հերթական անգամ աշխարհի կրավորական ու անտարբեր հայացքի ներքո հայ մարդը բռնում է գաղթականի ցուպը և արտագաղթում է։
Պատճառը մեկն է՝
Ուժն է ծնում Իրավունք։
Հետևությունը մեկն է՝
Բումերանգի օրենքը  գործում է մաթեմատիկական ճշգրտությամբ:
Տեսնում եմ այդ օրը։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        