Նիկոլն ուզում է Ավետիք Չալաբյանի օրինակով ուղերձ տալ բոլորին, որ իր գրպանի տուզիկներից բացի, որևէ այլ նոր խաղացողների քաղաքական դաշտում չի հանդուրժելու. Վրթանեսյան
Ավետիք Չալաբյանին նորից կալանավորեցին 3 ամսով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.
«Ընդ որում արդեն այն կարգի թքած ունեն նույնիսկ ձևական կողմի վրա, որ դատախազն ընդամենը պահանջում է գրավի դիմաց Ավետիքին թողնել ազատության մեջ, իսկ դատավորը կալանք է տալիս։ («Դատավոր» բառն այստեղ օգտագործելը զավեշտալի է, զուտ իներցիայով եմ շարունակում այդպես կոչել)։
Ոմանք կարող են «ապշել», անվանել սա «աբսուրդ», «չհավատալ» ևն։ Բայց ապշելու բան բացարձակապես չկա. դասագրքային դրսևորումներ են բռնապետության։
Նիկոլն ուզում է Ավետիք Չալաբյանի օրինակով ուղերձ տալ բոլորին, որ իր գրպանի տուզիկներից բացի, որևէ այլ նոր խաղացողների քաղաքական դաշտում չի հանդուրժելու։
Ինչպես և դիմադրության շարժման ակտիվ երիտասարդներին պատժիչ եռամսյա հավաքների տանելն է մարդկանց քաղաքական բողոքներից հեռու պահելու համար։
Ու եթե արդեն այս իրողությունը հասկացել եք, ապա պիտի նաև հասկանաք, որ այն հայը, ով չի ցանկանում կորցնել իր հայրենիքը, իր անցյալը, ներկան, ապագան, ազատությունը, այլ տարբերակ չունի քան քաղաքականությամբ զբաղվել սկսելը։
Ինչպես Մխոյանն էր ամիսներ առաջ շատ դիպուկ ձևակերպել. այսօր հայ մնալն ինքնին քաղաքական ընտրություն է»։