![](/banners/BeFunky-design.jpg)
Վահագն Խաչատուրյանն ու Վահրամ Դումանյանը մտքեր են փոխանակել
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/1089549.jpg)
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահրամ Դումանյանը ՀՀ նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը:
Անդրադարձ է եղել 2022-ին երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին:
Մտքեր են փոխանակվել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ: