
2.6 միլիոն դրամ՝ Ծաղկաձորի «Մարիոթում» մեկ օր անցկացնելու համար

Կարեն Անդրեասյանի ղեկավարած Արդարադատության նախարարությունը 2 միլիոն 600 հազար դրամ կհատկացնի՝ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում 60 հոգու համար մեկօրյա քննարկում կազմակերպելու նպատակով։
Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Оրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների իրակական կենտրոնն» աշխատանքային քննարկում է նախաձեռնել, որը տեղի է ունենալու օգոստոսի 13-14-ը՝ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում։
Ի դեպ, ըստ Արդարադատության նախարարության՝ ներկայացուցչական ծախսի նպատակն աշխատակիցների կարողությունների զարգացումն է։