«Հայկական Շուշին դառնում է պանթուրքիզմի կովկասյան կենտրոն, վրաներդ խաբար կա՞». Էդուարդ Շարմազանով

«Բռնաբարվելը որպես հաճույք ներկայացնելը և ուղեղի հետ կապված խնդիր է, և արժեքների, աշխարհաքաղաքական առումով սա է կատարվում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունները բավարարել են Թուրքիայի բոլոր նախապայմանները․

«Քարվաճառից դուրս են եկել, Լաչինը տալիս են, Արցախի 7 շրջաններից դուրս են եկել, Շուշին տվել են, Հադրութը տվել են։ Հայկական Շուշին այսօր դառնում է պանթուրքիզմի կովկասյան կենտրոն, վրեքդ խաբար կա՞, էլ ի՞նչ պետք է անեն թուրքերը․․․»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դեռ տարիներ առաջ, ընդդիմադիր ժամանակների հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց․

«Այսօր սրանցից որևէ մեկն այլևս չի խոսում Արցախի անկախությունից։ Սա այն իշխանությունն է, որը, երբ դեռ ընդդիմություն էր, կանգնում ասում էր՝ ի՞նչ փոխզիջում, ոչ մի զիջում թուրքերին։ Հիմա կզել են թուրքերի առաջ, ծնկի են եկել, մենք էլ բան ենք ասում, ասում են՝ պատերազմի կոչ եք անում։ Պատերազմի կոչ չենք անում, այսօր ուժեղ են այն պետությունները, որոնք ունեն նորմալ դիվանագիտություն, նորմալ ասելիք, ունեն հզոր դաշնակիցներ, իսկ դաշնակցում են խելացիի հետ, դաշնակցում են կիրթի հետ, դաշնակցում են կայունի հետ, դաշնակցում են վստահություն ներշնչողի հետ, ձեզ հետ ի՞նչ դաշնակցեն, ձեզ օգտագործում են՝ էն կողմից՝ Հյուսիսը, էն կողմից՝ Արևմուտքը, էն կողմից էլ՝ թուրքերն ու ադրբեջանցիները, դուք էլ հլը որ կարողանում եք բոլորին բավարարել, բայց ո՞ւմ հաշվին, հայի հաշվին, այն «Եռաբլուր»-ի ու Ծիծեռնակաբերդի հաշվին․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս