Բաժիններ՝

Շաբաթվա ընթացքում աշախարհում մեծացել է օմիկրոն տարբերակի գերակշռությունը․ ԱՀԿ

Ավելի քան 19 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով անցած շաբաթվա ընթացքում, գրեթե 68 հազարը մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել է 17 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվն աճել է 7 տոկոսով, փետրվարի 9-ին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ինչպես նշված է շաբաթական տեղեկագրում, հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 6-ը «COVID-19-ի նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ 17 տոկոսով նվազել է»:

Միեւնույն ժամանակ մահացությունը 7 տոկոսվ աճել է: Կազմակերպությունում հաղորդումներ են ստացվել 19 276 472 մարդու վարակման եւ 67 953-ի մահվան մասին: Նախորդ շաբաթվա (հունվարի 24–30) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում է արձանագրվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (36 տոկոսով):

Միեւնույն ժամանակ Ամերիկայում, Հարավ-արեւելյան Ասիայում եւ Աֆրիկայում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 36, 32 եւ 22 տոկոսով: Եվրոպայում, որին բաժին է ընկնում շաբաթվա ընթացքում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 58 տոկոսը, այդ ցուցանիշը նվազել է 7 տոկոսով: Մահացությունն աճել է Հարավ – արեւելյան Ասիայում՝ 67 տոկոսով, Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 45 տոկոսով եւ Եվրոպայում՝ 2 տոկոսով: Միեւնույն ժամանակ Աֆրիկայում այն նվազել է 7 տոկոսով, իսկ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 5 տոկոսով:

Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասն հայտնել է ԱՄՆ-ը (1 874 006): Այնուհետեւ հաջորդում են Ֆրանսիան (1 738 189), Գերմանիան (1 285 375), Բրազիլիան (1 241 025) եւ Հնդկաստանը (1 095 616): ԱՄՆ-ում յոթ օրում արձանագրվել են ամենից շատ մահացածներ (14 090): Այնուհետեւ հաջորդում են Հնդկաստանը (7 888), Ռուսաստանը (4 686), Բրազիլիան (4 610) եւ Մեքսիկան (2 910):

ԱՀԿ-ի տվյալներով՝ շաբաթվա ընթացքում աշախարհում «մեծացել է օմիկրոն տարբերակի գերակշռությունը, եւ այժմ այն հայտնաբերում են գործնականում բոլոր երկրներում»:

Ամբողջությամբ վերցված փորձագետներն ուշադրություն են հրավիրում աշխարհում օմիկրոն շտամի շարունակվող արագ տարածման եւ կորոնավիրուսի մյուս տարբերակների բաժնի նվազման վրա: GISAID տվյալների միջազգային պահոցի համաձայն՝ «օմիկրոնը» վերջին 30 օրվա ընթացքում անալիզներ կատարելիս հայտնաբերվել է կենսանյութի նմուշների 96,7 տոկոսի դեպքում: Դելտա տարբերակին բաժին է ընկնում նմուշների շուրջ 3,3 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս