Ինչ ինֆորմացիայի տիրապետում է Սերժ Սարգսյանը, տիրապետում եմ ես. սեղանիս դրված է. Փաշինյան
«Այն ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, այդ ինֆորմացիային տիրապետում եմ ես, որովհետև այդ ամբողջ ինֆորմացիան իմ սեղանին դրված է 2018 թվականից: Ես նկատի ունեմ ամբողջ բանակցային գործընթացը, եթե խոսքը ինստիտուցիոնալ բանակցությունների մասին է»,- այսօր ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան մամուլում եղած այն հրապարակումների, թե առաջիկայում Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտումներ է անելու ապրիլյան պատերազմի վերաբերյալ:
«Ես բացառում եմ, որ կարող է լինել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի փաստ, որին ես չեմ տիրապետում կամ 2018թ. չեմ տիրապետել: Ի վերջո, այդ ամբողջ տեղեկատվությունն այսօր գտնվում է մեր կառավարության տիրապետության ներքո: Թող հրապարակեն, ո՞վ է արգելում: Այս մի տարուց ավելի է՝ փաստեր են հրապարակում, և՞»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: