Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Քրիստինե Գրիգորյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին հարցրեց՝ արդյոք մեր երկրում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ։

Գրիգորյանը հարցին պատասխանելու համար հղում կատարեց Եվրոպայի խորհրդի իրականացրած մոնիտորինգին․

«Վստահ եմ, ծանոթ եք Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2012 թվականին զարգացված այդ քաղբանտարկյալների հասկացությանը, և պիտի ասեմ, որ նաև Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային հանձնաժողովը Հայաստանում, ինչպես նաև անդամ պետություններում մոնիտորինգ է իրականացնում և արձանագրել է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Այս արձանագրման հետ ես համաձայն եմ»։

Աննա Գրիգորյանը պնդեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն առանց որևէ իրավական հիմքի գտնվում է կալանքի տակ, ինչն ապացուցում է, որ նա քաղբանտարկյալ է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31