Գերիների և պահվող այլ անձանց հայրենադարձումը լինելու է իմ ուշադրության կենտրոնում. Գրիգորյան

Ազգային ժողովը շարունակում է նոր օմբուդսմենի ընտրության հարցի քննարկումը։ Պատգամավորները հարցեր են ուղղում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ՄԻՊ-ի թեկնածուի պաշտոնում առաջադրված Արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՄԻՊ թեկնածուին հարցրեց, թե Զինված ուժերում ի՞նչ բարեփոխումներ են պատրաստվում իրականացնել․

«Ինչպիսի՞ կառույց գոյություն ունի Զինված ուժերում, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով։ Երկրորդ՝ անկհայտ է, որ զինված հակամարտությունների տարածաշրջանում ենք գտնվում, և զինված հակամարտությունների իրավունք հասկացություն գոյություն ունի, և ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստության ծրագրերում մարդասիրական իրավունք, մարտական պատրաստության առարկա գոյություն ունի, որտեղ ծրագրային հիմքի վրա են դրված Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և գերակայությունը։ Ի՞նչ եք նախատեսում այդ ուղղությամբ իրականացնել մեր Զինված ուժերում, աջակցելու այդ ծրագրային գործունեությանը և ընդհակառակը՝ այդ շրջանակներում ինչպիսի՞ աշխատանք է ծավալվելու հակառակորդին այս հակամարտության գործում և ընդհանուր առմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի նրանց ռեալ գնահատական տալու, նրանց հանցագործություններին և վայրագություններին»։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցերին՝ Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ թե՛ պատերազմի ընթացքում, թե դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, միջազգային իրավունքի խախտումները լինելու են իր ուշադրության  կենտրոնում․

«Այդ թվում՝ նաև գերիների և պահվող այլ քաղաքացիական անձանց հայրենադարձման ու նրանց նկատմամբ վերաբերմունքի ու ընդհանրապես մարդկային կյանքը քաղաքական առևտրի առարկա դարձնելու ադրբեջանական գործելակերպերի դեմ, թե՛ միջազգային հարթակներում, թե՛ ներպետական մակարդակում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս