Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը թույլ չտվեց ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հեռարձակել

Այսօր՝ ժամը 12։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում,  նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, քննվում է քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։

Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց էր ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նախորդ դատական նիստին Ալումյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավորին, քանի որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։ Սակայն բացարկի միջնորդությունը մերժվել է։

Թեպետ դատական նիստը դռնբաց էր, բայց քանի որ պատասխանող կողմը դեմ էր նիստը լուսաբանելուն, նախագահող դատավորը լրատվամիջոցներին խնդրեց անջատել ուղիղ հեռարձակման տեսանկարահանող սարքերը, սակայն նիստը ձայնագրել, այնուամենայնիվ, թույլատրեց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31