Բաժիններ՝

Կոխի ինստիտուտը ենթադրում է, որ տարեվերջին ԳԴՀ-ում քովիդի դեպքերի 50 տոկոսը բաժին կընկնի «օմիկրոնին»

Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը) ղեկավար Լոթար Վիլերը չի բացառել, որ տարեվերջին Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման բոլոր նոր դեպքերի կեսը բաժին ընկնի օմիկրոն շտամին: Այդ կարծիքը նա հայտնել է դեկտեմբերի 24-ին Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորման հրապարակած հարցազրույցում։

«Կախված այն բանից, թե մենք ինչպես կպահենք մեզ, վիրուսը կտարածվի ավելի արագ կամ ավելի դանդաղ: Բացառված չէ, որ տարեվերջին արդեն վարակման բոլոր նոր դեպքերի կեսը կապված լինի «օմիկրոն» տարբերակի հետ»,- նշել է Վիլերը: Դրա հետ մեկտեղ նա ճշտել է, որ դա նաեւ կարող է ձգձգվել մինչեւ հունվարի առաջին, երկրորդ կամ նույնիսկ երրորդ շաբաթը: Բացի դրանից, Կոխի ինստիտուտի ղեկավարը հիշեցրել է որ օմիկրոն շտամը շատ վարակիչ է եւ տարածվում է շատ ավելի արագ, քան «դելտա» տարբերակը:

«Օմիկրոնով» (ախտահարման) բռնկումները տպավորություն են գործում: Շատ շատ մարդիկ, ովքեր գտնվում են ախտահարվածների հետ նույն սենյակում, կարող են վարակվել: Շատ շատերը նաեւ հիվանդանում են»,- ընդգծել է Վիլերը՝ հավելելով, որ հիվանդանալ կարողեն նաեւ պատվաստված մարդիկ: Դեկտեմբերի 23-ին Գերմանիայում արձագրվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով աշխտահարված հիվանդի մահվան առաջին դեպքը:

Մահացել է 60 – 79 տարեկան մի մարդ: «Օմիկրոն» տարբերակի սրընթաց տարածման առանչությամբ ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը նախազգուշացրել է երկրում համավարակի հինգերորդ ալիքն սկսվելու մասին, որը կարող լինել ավելի ագրեսիվ, քան նախորդները: Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված է, որ այդ տարատեսակն ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում:

Բացի դրանից, «օմիկրոն» շտամը կարող է պոտենցիալ կերպով տարածվել մյուսներից ավելի արագ: Օմիկրոն շտամի տարածման էիկենտրոնն Աֆրիկայի հարավն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։